Սպիտակ տանը ծիծաղել են մահացող սենատորի վրա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Քելլի Սեդլերը խանդավառությամբ է արտահայտվել մահացող սենատոր Ջոն Մաքքեյնի մասին և դրանով առաջացրել է հանրության դժգոհությունը: Այս մասին հաղորդել է «The Hill»-ը:
Սպիտակ տան փակ ժողովի ժամանակ‚ որտեղ քննարկվում էր Ջինա Հասփելին Կենտրոնական հետախուզության պետ նշանակելու հարցը‚ Սեդլերը հայտնել է‚ որ սենատորի դիրքորոշումը կարևոր չէ‚ որովհետև նա‚ միևնույնն է‚ մահանում է:
Սպիտակ տունը չի հերքել պատահարի մասին հաղորդագրությունը: Պարբերականի աղբյուրների տեղեկություններով՝ արտահայտությունը որպես կատակ էր մտածված‚ սակայն չի արժանացել նիստին ներկաների ժպիտին: