Թուրքիայի խորհրդարանը մերժել է Փայլանի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով օրինագիծը
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Իսմայիլ Քահրամանը պատասխանել է ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի կոչին, որով վերջինս կոչ էր արել երկրի իշխանություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը և քաղաքացիություն շնորհել զոհերի ժառանգներին։
Ինչպես գրում է Ստամբուլում գործող հայկական պարբերականներից «Ակօս»-ը, Քահրամանը հայտարարել է, որ նման պահանջի կատարումը հակասում է թուրք ժողովրդի ազգային գիտակցությանն ու պատմությանը։