Քաջարանի հանքագործներն առավոտվանից նորից ոտքի են ելել
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վարչական շենքի բանկում մայիսի 11-ի առավոտվանից նորից հավաքվել են հարյուրավոր հանքագործներ:
Ավելի ուշ նրանց է ներկայացել «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության տնօրեն Մհեր Պոլոսկովը:
Հանքագործների ցույցը լուսաբանում են «Սյունյաց երկրի» լրագրող Վահրամ Օրբելյանն ու լուսանկարիչ Համլետ Գեւորգյանը:
Հանքագործները պահանջում են աշխատավարձերի բարձրացում: Եվ հայտարարում են, որ պայքարելու են մինչեւ վերջ, քանի դեռ իրենց պահանջը չի կատարվել:
Ցուցարարների մի մասը պահանջում է Զարուհի Տոնապետյանին, բայց նրան այդպես էլ չեն գտնում:
Քաջարանցի հանքագործների ցույցի մասին եւ ընդհանրապես Քաջարանում ստեղծված վիճակի մասին մանրամասն՝ ավելի ուշ:
«Սյունյաց երկիր»