Մոսկվայի հայերը փակել են «Комсомольская правда»-ի խմբագրության մուտքն ու ներողություն պահանջել ռուս փորձագետներից (տեսանյութեր և լուսանկարներ)
Ռուսաստանում ապրող մի քանի տասնյակ հայեր բողոքի ակցիա են կազմակերպել և փակել «Комсомольская правда» ռադիոկայանի գրասենյակի մուտքը։ Այս մասին հայտնում է ռադիոկայանի կայքը:
Նրանք ներողություն են պահանջել «Главтема» հաղորդման հաղորդավարներ Միխայիլ Լեոնտևից և Միխայիլ Յուրևից:
«Նրանք‚ անցնելով լրագրության և մարդկային էթիկայի բոլոր սահմանները‚ անպատասխանատու և նվաստացնող արտահայտություններ են արել մեր ազգի մասին՝ օգտագործելով ոչ ցենզուրային լեքսիկա‚ որը չպետք է լիներ եթերում‚ մանավանդ այդպիսի հայտնի ռադիոկայանի եթերում‚ ինչպիսին «Комсомольская правда»-ն է»‚- նշել են բողոքի ակցիայի մասնակիցները:
Ռուս փորձագետները ներողություն չեն խնդրել, սակայն սպասվող եթերի ժամանակ առաջինն անդրադարձել են աղմուկ բարձրացրած թեմային և նշել են‚ որ հայերին ընկալում են որպես յուրային ու ներողություն խնդրելու կարիք չեն զգում։