ԱՄՆ-ն հայտնել է Ռուսաստանի ունիկալ զենքի մասին
«Կինժալ» ավիացիոն հրթիռային համալիրը նմանը չունի Ռուսաստանի սահմաններից դուրս: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «The National Interest»-ին:
«Մոսկվան ճիշտ է՝ ենթադրելով‚ որ «Կինժալը» նմանը չունի Ռուսաստանի սահմաններից դուրս»‚- նշել է փորձագետ Դեյվ Մաջումդարը:
Նրա կարծիքով՝ ռուսական հրթիռը «կարող է թռիչքի ժամանակ մանևրներ անել և անկանխատեսելի հետագիշ ունի‚ որը դժվարեցնում է իր վրա հարձակման փորձերը»‚ սակայն այն չի կարելի համարել հիպերձայնային զենք‚ քանի որ այն չունի հիպերձայնային ճշգրիտ օդային ռեակտիվ շարժիչ (Այս մասին Մաջումդարը հայտնել էր դեռևս 2018 թվականի մարտին):