Մահացել է ԱՄՆ ամենածեր բնակչուհին
Ամերիկյան Փենսիլվանիա նահանգում մահացել է ԱՄՆ ամենածեր քաղաքացին՝ Դելֆին Գիբսոնը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով նահանգապետ Թոմ Վոլֆի թվիթթերյան էջում:
Գիբսոնը մահացել է 115 տարեկանում:
Նա ծնվել է 1903 թվականին Հարավային Կարոլինայում և ապրել է Փենսիլվանիայում ավելի քան 90 տարի:
«Նա Փենսիլվանիայի հրաշալի բնակչուհի էր‚ և նրան կկարոտեն»‚- գրել էր Վոլֆը:
Ճապոնիայում ապրիլին 117 տարեկանում մահացել էր երկրագնդի ամենածեր բնակչուհի Նաբի Թադզիման: Նա ծնվել էր 1900 թվականին: