Մի արեք նման բաներ, հավատացեք շատ տգեղ է
Նախ անկեղծ ասած հոգով հպարտ եմ մեր հաղթական ժողովրդի համար, բայց անկեղծ շատ հիասթափվում եմ , երբ ոմանք փորձում են արատավորել մարդկանց , ովքեր տարիների մեծ ձեռքբերումներ ունեն և իրենց անցած ճանապարհին վաղուց ապացուցել են իրենց ժողովրդասեր և ժողովրդական լինելուն։ Հերիք է սթափվեք սիրելիներս մի փորձեք ձեր ներքին թույնը տարածել աննդհատ, չի կարելի վարքաբեկել մարդկանց որոնց արածի և դրածի կեսը չեք արել կյանքում։ Այս հեղափոխությունը ինչքան ձերն է այնքան էլ նրանցն է՝ մերն է և ոչ մի բարոյական իդավունք չունենք օտարացնել կամ թշնամաբար վերաբերվել մարդկանց հանդեպ։
Հարութ Փամբուկչյանը վստահ եմ , որ երբեք ինձ իր պաշտպանի դերում չի պատկերացրել և բնավ էլ դրա կարիքը չի ունեցել , ուղղակի զայրացա երբ տեսա այս ամենը , մի արեք նման բաներ դա հավատացեք շատ տգեղ է։Այս հաղթանակը մերոնցի և ձերոնցի կիսելու հաղթանակ չէ , այս հեղափոխությունը միասնության և սիրո հեղափոխություն է , եթե հավատում եք ապագային ուրեմն առաջ դեպի գործ այլ ոչ թե հետ դեպի մաշված ու պառակտված անցյալ։ ՀԵՐԻՔ Է…
Գրիշա Սանդալյան. Ֆեյսբուք: