«Ներիր, եթե չվերադառնամ». Ուկրաինայում վերահուղարկավորել են 1943-ին զոհված հայ զինվորի աճյունը
Մայիսի 8-ին Ուկրաինայի Զապորոժյեի մարզի հայ համայնքի ներկայացուցիչները վերահուղարկավորել են 1943-ին տարածաշրջանի ազատագրման համար մղած մարտերում հերոսաբար զոհված հայ զինվոր Դավիթ Տեր-Պողոսյանի աճյունը: Այդ մասին հայտնում է AnalitikaUA.net-ը:
Ավելի քան մեկ տարի առաջ Ուկրաինայի հայերի միությունը Ուկրաինայում ՀՀ դեսպանատան հետ սերտ գործակցությամբ զինվորի հարազատների ակտիվ որոնումներ էր սկսել, սակայն ապարդյուն:
«Ներիր, եթե չվերադառնամ», - սրանք են եղել զինվորի վերջին խոսքերը, պահպանվել է նրա նամակը: Իսկ մենք ասում ենք.Ներիր Դավիթ ջան, որ չկարողացանք գտնել քո հարազատներին, բայց, իմացիր, որ աշխարհի բոլոր հայերը քո հարազատներն են և աղոթում են քո հոգու համար: Թող հոգիդ խաղաղվի», - ասել է արարողության ժամանակ Դոնեցկի մարզում Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչ Ռուբեն Մակարյանը:
Հիշեցնենք, որ ազատագրված Կիևի պարետը Մեծ Հայրենականի ժամանակ եղել է գեներալ-լեյտենանտ Սարգիս Մարտիրոսյանը: