VARDA-ն՝ Թուրքիայում հանգստանալու մասին (լուսանկար)
VARDA-ն «Instagram»-ի իր էջում գրել է.
«Ես արդեն չորս տարի է՝ լողազգեստներ եմ արտադրում, սակայն քչերը գիտեն, որ առաջին երկու տարին ես ոչ մի անգամ ծովում չեմ եղել: Դրանք բացառապես աշխատանքային երկու տարիներ էին: Իմ աշխատած ամբողջ գումարը ես ծախսում էի տեխնիկայի, սարքերի, գործվածքների վրա: Ես ցանկանում էի ստեղծագործել: Ես պերֆեկցիոնիստ եմ, որն ամեն օր կատարելագործվում է, իսկ դա նշանակում է, որ կատարելագործվում է նաև այն, ինչ ես ստեղծում եմ: Ցանկացած ստեղծագործող մարդու ոգեշնչում է պետք, ինչը նշանակում է, որ հանգիստը պարզապես անհրաժեշտ է»: