Բաքուն պատրաստ է բանակցություններ վարել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ
Ադրբեջանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններ վարելուն: Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիմքեթ Հաջիևի խոսքերը, ով հավելել է, որ Բաքուն Հայաստանի նոր քաղաքական ղեկավարությանը կոչ է անում «չկրկնել իր նախորդների սխալները»:
«Մենք դեռ հուսով ենք, որ Հայաստանի նոր քաղաքական ղեկավարությունը չի կրկնի իր նախորդների սխալները, առողջ քաղաքականություն կվարի և կփորձի քաղաքակիրթ հարաբերություններ ստեղծել հարևանների հետ խաղաղ համատեղ գոյության համար»,- նշել է նա:
Հաջիևի խոսքով՝ «հակամարտության կարգավորումը կծառայի տարածաշրջանում շարունակական խաղաղության և անվտանգության ապահովմանը, բազմակողմ տարածաշրջանային համագործակցության համար հնարավորությունների ստեղծմանը, որից առաջին հերթին կօգտվի հայ ժողովուրդը»: