Պուտինը վետերանին պաշտպանեց իր իսկ անվտանգության աշխատակցից. ո՞վ էր նա (տեսանյութ)
Հայտնի է դարձել այն վետերանի անունը, ում պաշտպանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և թույլ չի տվել անվտանգության աշխատակիցներին դիպչել նրան Հաղթանակի շքերթից հետո: Նա գեներալ-մայոր Դմիտրի Սիրկաշևն է, ով մասնակցել է Քենիգսբերգի գրավման գործողությանը: Այս մասին գրում է «РЕН ТВ»-ն:
Հեռուստաընկերության տվյալներով՝ Դմիտրի Պետրովիչ Սիրկաշևը կռվել է 3-րդ Բեռլառուսական և Արևմտյան ճակատներում: Կռիվների ընթացքում երկու անգամ վիրավորվել է;
Պուտինը նկատել էր, թե ինչպես է իր անվտանգության աշխատակիցը փորձում հետ մղել վետերանին, և խառնվել է: Պեսկովը հայտնել է, որ պատահարը «ոչ դիտմամբ արված պատահականություն էր»: