Էրդողանը քննադատել է Իրանի միջուկային ծրագրից դուրս գալու մասին ԱՄՆ որոշումը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ԱՄՆ որոշումը իրանական միջուկային ծրագրից դուրս գալու մասին, հայտնում է Anadolu–ն։
«Կորցնող կողմը կլինի պայմանավորվածություններից հրաժարվող ԱՄՆ–ն»,–ասել է Էրդողանը։ Նա շեշտել է միջազգային պայմանավորվածություններին անլուրջ վերաբերմունքի անթույլատրելիությունը։ «Չի կարելի ըստ ցանկության դուրս գալ համաձայնագրից կամ փոխել պայմանները»,–ասել է նա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել էր, որ Վաշինգթոնը դուրս է գալիս Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում է Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմը։