Մոսկվայում հայազգի գործարարը փորձել է հանդիպել Պուտինին և կոնյակ հյուրասիրել, ինչից հետո նրան տարել են հոգեբուժարան
Ռուսաստանի Դաշնության պահպանության դաշնային ծառայության աշխատակիցները Կրեմլի պալատի մոտից բերման են ենթարկել հայազգի գործարար Արման Թավմասյանին, որը փորձել է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ու կոնյակ հյուրասիրել նրան։ Այս մասին գրում է Mash-ը:
Թավմասյանը վաղ առավոտյան իր մեքենայով մոտեցել է Կրեմլին, իրավապահները կանգնեցրել են հայ գործարարին, ինչը զայրացրել է վերջինիս։
Թավմասյանը բացատրել է, որ պետք է հանդիպի նախագահին, լուրջ գործեր քննարկի նրա հետ ու կոնյակ հյուրասիրի։
Նշվում է, որ գործարարին նախ բերման են ենթարկել ոստիկանական բաժանմունք, իսկ հետո տարել հոգեբուժական կլինիկա։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։