Սևակ Խանաղյանը չանցավ «Եվրատեսիլ 2018»-ի եզրափակիչ (տեսանյութ)
Տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2018» միջազգային երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը։ Սևակ Խանաղյանը չանցավ եզրափակիչ։
Եզրափակիչ անցան Ավստրիայի, Էստոնիայի, Կիպրոսի, Լիտվայի, Իսրայելի, Չեխիայի, Բուլղարիայի, Ալբանիայի, Իռլանդիայի եւ Նիդեռլանդների ներկայացուցիչները։
Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 10-ին, իսկ եզրափակիչ համերգը՝ մայիսի 12-ին։