Ու թող սրանից հետո Ուկրաինայի քաղաքական գործիչները հեքիաթներ պատմեն խաղաղ ակցիաներով փոփոխությունների հասնելու անհնարինության մասին. Սաակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուն:
«Ու թող սրանից հետո Ուկրաինայի տնաբույծ քաղաքական գործիչները հեքիաթներ պատմեն խաղաղ ակցիաներով փոփոխությունների հասնելու անհնարինության մասին: Հիմա ամենագլխավորն է սկսվում՝ ընտրություններ, որ երիտասարդ թիմ կա, արմատական հակաօլիգարխիկ փոփոխություններ և Հայաստանի արագ արդիականացում տեղի ունենա», – Ֆեյսբուքի իր էջում գրել է Սաակաշվիլին: