Պեսկովը մեկնաբանել է Հայաստանի մասին Միխայիլ Լեոնտևի խոսքերը
Կրեմլը գտնում է, որ պետք չէ ուշադրություն դարձնել Հայաստանի մասին «Ռոսնեֆտ»-ի փոխնախագահ Միխայիլ Լեոնտևի՝ անբարյացակամ խոսքերին, դրանք ոչ մի ընդհանրություն չունեն Մոսկվայի պաշտոնական դիրքորոշման հետ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է РИА Новости-ն:
«Առաջինը՝ այդ խոսքերը չունեն և չեն կարող որևէ ընդհանրություն ունենալ Հայաստանի հանդեպ Մոսկվայի պաշտոնական դիրքորոշման հետ, ինչպես նաև նրանք չունեն և չեն կարող որևէ ընդհանրություն ունենալ այն ջերմ բարեկամական զգացմունքների հետ և այն եղբայրության, որը պատմականորեն ռուսները ունեն հայ ժողովրդի նկատմամբ: Այդ պատճառով, երևի թե, դրանք անհաջող խոսքեր են եղել, որոնց ուշադրություն դարձնել պետք չէ», - ասել է Կրեմլի խոսնակը։