Կառավարության աշխատակազմի ղեկավարն ազատվեց աշխատանքից. նոր պաշտոնակատար կա
Վահե Ստեփանյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, նման որոշում ստորագրել է Կարեն Կարապետյանը։
Կարեն Կարապետյանի ստորագրած մեկ այլ որոշման համաձայն՝ Արթուր Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: