Հեյ, Գասպա'ր, թե էդքան խելոք ես, տղաներիդ սովորեցրու, որ կանանց հարգեն. Թթենի (տեսանյութ)
ՄշակույթԹթենին հայկական կատակերգական կինոնկար է, որը լույս է տեսել 1979 թվականին: Ֆիլմի ռեժիսորն է Գենադի Մելքոնյանը և սցենարի հեղինակն է Էդվարդ Ակոպովը,Զորայր Խալափյանի համանուն պատմվածքի հիման վրա:
Դերերում. Սամսոն -- Ռ. Արոյան, Գասպար -- Լ. Սարկիսով, Աելիտա -- Է. Պետրոսյան, Շուշան -- Թ. Հովհաննիսյան, երեխաներ' Ն. Ալավերդյան, Մ. Պողոսյան, Ա. Ալավերդյան, Տ.Նուրբեկյանց, Բ. Անանյան, Ա. Աթաբեկյան, Ա. Աճեմյան, Ա. Հայրումյան:
Ֆիլմը հարեւանությամբ ապրող բազմազավակ երկու ընտանիքների մասին է, որոնց կապում, միաժամանակ եւ բաժանում է ընդհանուր ուրախությունների առիթ հանդիսացող մեծ թթենին: