Հովազին նմանվելու համար տղամարդն իր ողջ մարմինը պատել է դաջվածքներով (լուսանկարներ)
Անցյալ 20 տարիների ընթացքում Հյուսթոն քաղաքի բնակիչն իր մարմնի վրա արել է ավելի քան 1000 դաջվածք: Դրանք նման են հովազի մաշկի վրա առկա սև հետքերին:
Նա իր այս քայլով ցանկանցել է հասնել իր նպատակին և դառնալ «Manimal», այսինքն մի արարած, ով կիսով չափ մարդ է կիսով չափ կենդանի:
Ըստ Լարրի ՝ դաջվածքները նրան հետաքրքրել են դեռ այն ժամանակավանից, երբ արգելված են եղել գունավոր դաջվածքները: Սակայն նույնիսկ դա նրան չի կանգնեցրել:
Նա շատ գոհ է տարիների ընթացքում կատարած իր աշխատանքից: Երբեմն նա հագնվում է մուլտհերոսի պես և փողոցներում բաժանում է իր սրահը գովազդող թերթիկները:
Չնայած նրա ամբողջ մարմինը պատված է սև կետերով, այնուամենայնիվ, նա անընդհատ թարմացնում է հին դաջվածքները և ավելացնում նոր սև հետքեր: