Ռուս օլիգարխի 17-ամյա դուստրը կամուսնանա 14 միլիոն ռուբլի արժողությամբ հարսանեկան զգեստով (տեսանյութ և լուսանկարներ)
Լիբանանյան դիզայներ Զուհաիր Մուրադը վերջին շտրիխներն է անում իր ռուս հաճախորդի՝ 17-ամյա Իրինայի համար: Այս մասին գրում է Super-ը:
Ինչպես հաղորդվում է, նախորդ տարի նա ավարտել է դպրոցը, իսկ այս տարի ամուսնանում է:
Հարսանեկան զգեստի համար օլիգարխ Ալեքսանդր Չիգիրինսկիի դուստրը դիմել է հոլիվուդյան սիրելի դիզայներին՝ Զուհաիր Մուրադին: Զգեստի գինը 14 միլիոն ռուբլի է:
Իրինայի հայրը Մոսկվայի ամենախոշոր ձեռնարկատերերից է: