Յուրահատուկ հյուրանոցային համարներ` թափանցիկ գնդակի տեսքով (տեսանյութ)
ԱշխարհՖրանսիայում բացվել է իր դիզայնի մեջ յուրահատուկ հյուրանոց, որի համարները իրենցից ներկայացնում են թափանցիկ գնդակներ: Այս զարմանալի հյուրանոցի մտահղացումը պատկանում է Ստեֆան Դյումա անունով դիզայներին: Մեկ օր այնտեղ անցկացնելու համար անհրաժեշտ է 700 դոլար:
Հյուրանոցը նախատեսված է հատկապես այն մարդկանց համար, ովքեր սիրում են հիանալ աստղազարդ երկնքով:
Հետաքրքիր է հատկապես այն փաստը, որ գնդակի վերևի մասը, այսինքն համարի առաստաղը թափանցիկ է: Բայց միևնույն ժամանակ ոչ մեկ չի կարողանա տեսնել համարի ներսը, քանի որ ոչ թափանցիկ պատերը բավականին բարձր են կառուցված:
Այս կերպ հյուրանոցի այցելուները կարող են վայելել աստղային երկինքը: