Հայկական գորգերի ֆոնին լուսանկար հրապարակեցի, և ինձ անվանեցին «ճարպոտ կով». VARDA
VARDA-ն «Instagram»-ի իր էջում երկու լուսանկար է հրապարակել և հերթական գրառումն արել, որը քննարկումների առիթ է դարձել: Հրապարակված լուսանկարներն արվել են Երևան կատարած այցերից մեկի ընթացքում:
«Ինքնավստահ և անինքնավստահ մարդիկ տարբեր կերպ են արձագանքում միևնույն երևույթներին: Օրինակ, ինքնավստահին թվում է, որ նա բոլորին դուր է գալիս, իսկ անինքնավստահին ամենուր թվում է, թե նա բավարար գեղեցիկ և խելացի չէ...Երևի պետք է սովորել լինել «ոսկե միջինում»»,- գրել է նա՝ հավելելով. «Ես մի շքեղ ֆոտոսեսիա ունեմ, որում լուսանկարվել եմ հայկական ձեռագործ գորգերի ֆոնին: Ես հրապարակեցի այդ լուսնկարներն Instagram-ումև դրանցից մեկի տակ կարդացի մեկնաբանություն՝ «Корова жирная» («Ճարպոտ կով»,): Ես շատ տխրեցի և արդեն պատրաստվում էի արգելափակել այդ օգտատիրոջը, երբ հանկարծ ավելի ուշադիր զննելով՝ կարդացի ոչ թե վիրավորանք, այլ հաճոյախոսություն՝ «Ковровая жрица» («Գորգերի աստվածուհի»): Հիմա ես չէի արգելափակի նույնիսկ նրան, որը կգրեր «Ճարպոտ կով», բայց սննդակարգս կվերանայեի: Երբեմն շրջապատի քննադատությունն արդարացի է լինում, սակայն ամենակարևորը՝ լինել չափի մեջ ինքնաքննադատ»: