Պուտինն իր երդմնակալության արարողությանն է գնացել նոր ավտոմեքենայով (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնն արդեն 4-րդ անգամ ստանձնած Վլադիմիր Պուտինը Կրեմլի Մեծ պալատում իր երդմնակալության արարողությանն է գնացել նոր ավտոմեքենայով՝ «Կորտեժ» նախագծի լիմուզինով, գրում է life.ru-ն:
Նշենք, որ այդ ավտոմեքենան ունի մի յուրահատկություն՝ դիմացի հատվածում տեղադրված է մեծ արծաթե շրջանակ:
«Կորտեժ» նախագիծը ենթադրում է պետության առաջին դեմքերի համար ավտոմեքենաների ընտանիքի ստեղծում միասնական մոդուլային հարթակի վրա՝ լիմուզին, սեդան և մինիվեն:
Կայքը հիշեցրել է, որ ավելի վաղ Վլադիմիր Պուտինը որպես աշխատանքային ավտոմեքենա է օգտագործել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինն այսօր 4-րդ անգամ ստանձնել է ՌԴ նախագահի պաշտոնը։ Նա պաշտոնը ստանձնել է 6 տարի ժամկետով։