Հրաժարական չեմ պատրաստվում տալ. ՇՊՀ ռեկտոր
Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը չի պատրաստվում հրաժարական տալ: Այս մասին նա նշել է այսօր՝ մայիսի 7-ին, լրագրողների հետ զրույցում:
Նշենք, որ այսօր Շիրակի պետհամալսարանում շարունակվել է մի քանի օր առաջ սկսված բողոքի ակցիան, որի մասնակիցները պահանջում են ռեկտորի հրաժարականը:
«Հրաժարական չեմ պատրաստվում տալ որևէ մեկի հորդորով կամ պատվերով»,.-ասել է Սահակ Մինասյանը՝ հավելելով, որ կոռուպցիոն սկանդալներ պարբերաբար եղել են բուհում մինչև իր գալը, կալանավորվել են մարդիկ կաշառքի համար, իսկ այս շրջանում չեն եղել:
Ռեկտորը նշել է, որ իր հրաժարականի պահանջ մի քանիսն են ներկայացնում, որի պատճառն աթոռակռիվն է, իսկ այդ ամենի թիկունքում հեռացված պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանն է: «Ես ունեմ կոլեկտիվ, որը կանգնած է իմ մեջքին»,-ասել է Սահակ Մինասյանը՝ հավելելով, որ իրականում դասադուլ բուհում չկա: