Քիմ Քարդաշյանն իր դստերը համեմատել է քրոջ՝ Քորթնիի հետ (լուսանկարներ)
Երեկ Քիմ Քարդաշյանն Instagram-ի իր էջում կիսվել է ընտանեկան հին լուսանկարով‚ որտեղ նա իր քրոջ՝ Քորթնիի հետ է: Նրա խոսքով իր 5-ամյա դուստրը՝ Նորթը‚ նման է ոչ միայն իրեն‚ այլև մորաքրոջը:
«Երդվում եմ‚ Նորթն ինձ հիշեցնում է մեզ երկուսիս»‚- լուսանկարին կից գրառման մեջ գրել է Քիմը:
Չնայած գրառմանը՝ երկրպագուներից ոմանք նշել են‚ որ Նորթն ավելի շատ նման է Քանյեին: