Հռոմի պապը կայցելի Թուրքիա
Ըստ թուրքական «Զաման» պարբերականի' Հռոմի Պապ Ֆրանցիսկոս 1-ինը 2014 թվականի նոյեմբեր ամսին կայցելի Թուրքիա:
Պարբերականը, հղում անելով Վատիկանին մոտ կանգնած իր աղբյուրներին, գրում է, որ Պապը Թուրքիա այցելելու հրավերը ստացել է իր գահակալման արարողության մասնակցած Հույն ուղղափառ եկեղեցու Պատրիարք Բարդուղիմեոսի կողմից և պապի վերոնշյալ այցը Ստամբուլ կլինի պատասխան այց հույն պատրիարքին:
Ըստ աղբյուրի' այցի համար նախապատրաստական աշխատանքները արդեն սկսվել են:
«Այցելությունը կաթոլիկ և ուղղափառ աշխարհի համար մեծ նշանակություն ունի: Կաթոլիկ և ուղղափառ աշխարհների առաջնորդների հանդիպումը Ստամբուլում, իրենց միջև գոյություն ունեցող լարվածությունը կթուլացնի և երկխոսության ճանապարհներից մեկը կլինի»,-ասվում է «Զամանի» հրապարակման մեջ:
Նշվում է, որ վերջին պապը, որ այցելել է Թուրքիա եղել է Բենեդիկտոս 16րդը, 2006 թվականին: Չնայած Պապի այցելության ժամկետները հստակեցված չեն, սակայն աղբյուրները այն շատ հավանակն են համարում:
Դեռ հայտնի չէ թե Պապը Անկարա կայցելի թե ոչ: