Ռուսաստանի հայերի միությունը դիմել է ՌԴ գլխավոր դատախազությանը՝ հայերի հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար
Ռուսաստանի հայերի միությունը դիմել է Ռուսաստանի գլխավոր դատախազությանը՝ Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում հնչած հայտարարությունների համար։
Հայտարարության մեջ նշվում է, որ «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում ապրիլի 26-ի Գլավտեմա հաղորդման մասնակիցներ Միխայիլ Լեոնտևը, Իլյա Սավելևը և Միխայիլ Յուրևը ամենացինիկ կերպով վիրավորել են մի ողջ ժողովրդի: