Ավելի լավ է հիմա, քան ավելի ուշ. Իսրայելի վարչապետը հայտնել է Իրանի հետ պատերազմելուն պատրաստ լինելու մասին
Իսրայելը չի պատրաստվում տանել իրանական ուժերի ռազմական ներկայությունը իր հյուսիսային սահմաններին: Այսպիսի հայտարարություն է արել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Մենք լի ենք վճռականությամբ կանգնեցնել իրանական ագրեսիան մեր դեմ, նույնիսկ եթե դա կնշանակի կոնֆլիկտ: Ավելի լավ է հիմա, քան ավելի ուշ»,- ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
Իսրայելի կառավարության ղեկավարը նաև հավելել է, որ իր երկիրը ոչ մի դեպքում չի ձգտում սրել իրավիճակը տարածաշրջանում, սակայն «պատրաստ է ցանկացած սցենարի»: Նախ և առաջ որովհետև պետությունները, որոնք պատրաստ չեն արագ և վճռականորեն գործել, հետո բարձր գին են վճարում իրենց սխալների համար: