Լիբանանում հայկական կուսակցությունները 8 թեկնածու են առաջադրել խորհրդարանական ընտրություններին
Լիբանանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին հայկական կուսակցությունները ներկայացրել են 8 թեկնածու:
Լիբանանի ՀՅԴ կուսակցության ընտրական գրասենյակից հայտնեցին, որ ՀՅԴ-ն առաջադրել է 4 թեկնածու, իսկ մնացած 4 թեկնածուներին առաջադրել են Ռամկավար և Հնչակյան կուսակցություններից:
Նշենք, որ Լիբանանում խորհրդարանական ընտրություններն այսօր են անցկացվում: 12 ժամ տևող ընտրությունների արդյունքում, Լիբանանի ժողովուրդն ընտրելու է 128 պատգամավորի: