«Ուզում ենք ինչպես Հայաստանում». Ռուսաստանում Պուտինի դեմ ցույցերի ընթացքում ավելի քան հազար մարդ է ձերբակալվել (տեսանյութ, լուսանկարներ)
Հազարից ավելի մարդ է ձերբակալավել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մայիսի 7-ին կայանալիք երդմնակալության արարողությանն ընդառաջ՝ «Նա մեր ցարը չէ» կարգախոսով այսօր սկսված զանգվածային բողոքի ակցիաների ընթացքում, հաղորդում է Медуза-ն: ցույցի ընթացքում նրանք նաև հետևյալ կարգախոսն են բարձրաձայնում՝ «Ուզում ենք ինչպես Հայաստանում»:
Հաղորդվում է Մոսկվայում, Չելյաբինսկում, Յակուտսկում, Սանկտ Պետերբուրգում և ՌԴ այլ քաղաքներում ձերբակալությունների մասին:
Բացի այդ, Մոսկվայում ձերբակալվել էր ակցիայի կազմակերպիչ Ալեքսեյ Նավալնին: Ռուսական ԶԼՄ-ներում նշվում է նաև հազարից ավել ձերբակալվածների մասին: