Արմեն Գևորգյանը հանդիպել է ԱՄԷ դեսպանի հետ
Հայաստանում Միացյալ Արաբական Էմիրությունների դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմին մայիսի 5-ին հանդիպել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Emirates News Agency-ն:
Նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունները և ապագայի ծրագրերը՝ զարգացնելու համագործակցությունը երկու բարեկամական երկրների միջև: