Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ-ում Արգենտինայի դեսպանի հետ
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որով տեղեկացրել է, որով տեղեկացրել է, որ հանդիպում է ունեցել ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի հետ:
«Քիչ առաջ հանդիպում ունեցա ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի հետ։
Իմ բարեկամական ուղերձը հղեցի Արգենտինայի ժողովրդին եւ կառավարությանը եւ հույս հայտնեցի, որ մեր երկրում տեղի ունեցող փոփոխությունները նոր արգենտինական ներդրումներ կբերեն Հայաստան, մանավանդ որ այս պահին էլ մեր երկրում արգենտինական ներդրումները բարեհաջող զարգանում են եւ անշուշտ կշարունակեն զարգանալ»,- գրել է նա։