Թրամփը խոստացել է պաշտպանել ԱՄՆ-ում զենք կրելու իրավունքը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է պաշտպանել զենք կրելու իրավունքը‚ որը երաշխավորվում է ամերիկացիներին երկրի սահմանադրության երկրորդ փոփոխություններով: Այս մասին հայտնում է Life.ru-ն:
«Դուք ունեք ադմինիստրացիա‚ որը պայքարում է ձեր երկրորդ փոփոխության պաշտպանության համար‚ և մենք կպաշտպանենք երկրորդ փոփոխությունը»‚- հայտնել է նախագահը Դալլասում հրաձիգների ազգային ասոցիացիայի նիստի անդամներին:
Երկրորդ փոփոխության չեղարկման հարցը սրվեց ԱՄՆ-ում այն բանից հետո‚ երբ դպրոցից հեռացված աշակերտը կրակել էր 17 մարդու վրա Ֆլորիդա նահանգի Պարկլենդա քաղաքում: Ուսումնական հաստատության վրա հարձակվել էր 19-ամյա Նիկոլաս Կրուզը‚ ով զինված էր եղել AR-15 հրացանով: