Ամենաորոնվող հանցագործներից մեկին բռնել են Բարսելոնայում
«Արդարադատությունից թաքնվող թոփ-10 հանցագործների» ցանկի տղամարդուն ձերբակալել են իսպանացի ոստիկանները Բարսելոնայում: Այս մասին հաղորդել է Մեծ Բրիտանիայի հանցագործությունների դեմ պայքարի ազգային գործակալությունը: Այս մասին գրում է Life.ru-ն:
Ջեյմի Էկոուրտային կասկածում էին 1993 թվականին սևամորթ դեռահասին ռասիզմի պատճառով սպանելու մեջ:
«Մեր ունակությունը՝ միջազգային գործընկերների հետ ինֆորմացիան օպերատիվ կերպով կիսելը‚ երաշխավորում է‚ որ չկա ոչ մի անվտանգության գոտի փախուստի մեջ գտնվողների համար: Մենք երբեք չենք դադարի հետևել այդ մարդկանց»‚- հայտնել է հանցագործությունների դեմ պայքարի ազգային գործակալության միջազգային գործողությունների ղեկավար Յեն Կրակստոնը:
Տղամարդուն նաև մեղադրում են հանցավոր խմբեր ղեկավարելու մեջ: