«Հանուն ընտանիքի». ինչո՞ւ է Թրամփը պոռնոդերասանուհուն վճարել իրենց կապի մասին լռելու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին իրենց կապի մասին լռելու համար վճարել է‚ որպեսզի պաշտպանի իր ընտանիքը: Այս մասին հայտնել է Թրամփի փաստաբաններից մեկը՝ Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Վճարել են նրա համար‚ որպեսզի լուծեն հաճախ հնչող սուտ մեղադրանքների հարցը‚ որպեսզի պաշտպանեն նախագահի ընտանիքը: Դա կարվեր ամեն դեպքում՝ անկախ այն բանից‚ նա կլիներ թեկնածու‚ թե ոչ»‚- նշվում է Ջուլիանիի հայտարարության մեջ:
Հիշեցնենք‚ որ 2018 թվականի սկզբին ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել Սթորմի Դենիելսի և Դոնալդ Թրամփի սիրավեպի մասին‚ ինչպես նաև այն մասին‚ որ իրենց կապի մասին լռելու համար Թրամփի փաստաբանը կնոջը 130 000 դոլար է վճարել: