Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը մարդկանց հրավիրել են իրենց հարսանիքին սեփական սննդով
Արքայազն Հարրին և դերասանուհի Մեգան Մարքլը Բրիտանիայի 1.2 հազար բնակիչներին հրավիրել են իրենց հարսանիքին՝ խնդրելով իրենց հետ իրենց սնունդը բերել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «The Guardian»-ին:
Հրավիրվածները կլինեն Վինձորյան ամրոցի մոտ: Նրանք չեն կարողանա ներկա լինել պսակադրության արարողությանը‚ սակայն կկարողանան տեսնել նորապսակներին;
Ինչպես հաղորդվում է‚ բրիտանացիներին կառաջարկեն խմիչքներ և աղանդեր‚ սակայն դրանց քանակությունը սահմանափակ կլինի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել‚ որ Հարրիի և Մեգան Մարքլի հարսանիքը տեղի կունենա մայիսի 19-ին: