Պուտինն ու Նազարբաևը քննարկել են Հայաստանում տիրող իրավիճակը
Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Նուրսուլթան Նազարբաեւը հեռախոսազրույցում քննարկել են Հայաստանում տիրող իրավիճակը: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությանը:
Զրույցի ընթացքում երկու երկրների նախագահները քննարկել են երկկողմ համագործակցության ներկա վիճակը ևհեռանկարները: Պետությունների ղեկավարները մատնանշել են ԵՏՄ-ի հետ համագործակցության զարգացման ուղղությամբ միջազգային հանրության հետաքրքրության աճը: Անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք օրակարգային հարցերի, որոնցից մեկն էլ Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակն էր:
Հիշեցնենք, որ Հայաստանում բողոքի ակցիաները սկսվել են ապրիլի 13-ից: Նոր վարչապետի ընտրությունն ԱԺ-ում տեղի կունենա մայիսի 8-ին: