«American Airlines»-ն ուղևորին լկտի «SMS» հաղորդագրություն է ուղարկել
Ամերիկյան «American Airlines» ավիաընկերության աշխատակիցը լկտի հաղորդագրություն է ուղարկել ուղևորուհիներից մեկին: Այս մասին գրում է «РЕН ТВ»-ն: Կինը Բոստոնից Մայամի էր ուղևորվում:
Ինքնաթիռից դուրս գալուց երկու ժամ անց կինը հայտնաբերել է‚ որ իր բեռների մի մասը մոռացել է: Նա զանգահարել է ավիաընկերություն: Կնոջը հաղորդել են‚ որ իր իրերը ստանալը բավականին բարդ կլինի‚ քանի որ նա պետք է դիմում գրեր և սպասեր ղեկավարության պատասխանին:
Կինը նշում է‚ որ շատ հնարավոր է‚ սուր արտահայտություններ է արել մինչև հեռախոսը կախելը: Դրանից հետո նա հաղորդագրություն է ստացել‚ որում իրեն վիրավորել են‚ նաև մարմնավաճառ անվանել:
Տուժածը նշել է‚ որ հաղորդագրությունը կուղարկվի ավիաընկերության գլխավոր տնօրենին: