Կիրկորովը մեկնաբանել է իրեն ժողովրդական արտիստի կոչումից զրկելու պահանջով ստորագարահավաքը (լուսանկար)
Ֆիլիպ Կիրկորովը մեկնաբանել է համացանցում հրապարակված ստորագրահավաքը‚ որը պահանջում է նրան զրկել ժողովրդական արտիստի կոչումից ռուսական էստրադայի փոփ-թագավորի նոր երգի մեջ ոչ ցենզուրային լեքսիկոն օգտագործելու համար: Այս մասին գրում է «РЕН ТВ»-ն: Խոսքը «Տրամադրության գույնը կապույտ է» երգի մասին է:
«Մինչ այնտեղ իմ դեմ պայքարում են և ստորագրություններ հավաքում «իմ կապույտ տրամադրության դեմ»՝ մեր երգը հասցրել է գլխավորել հիթ-շքերթները «Apple Music»-ում և «iTunes»-ում»‚- գրել է Կիրկորովը «Instagram»-ի իր էջում:
Հիշեցնենք‚ որ մի քանի օր է անցել երգի պրեմիերայից‚ սակայն «YouTube»-ում Կիրկորովի տեսահոլովակը հավաքել է ավելի քան միլիոն դիտում: