Թրամփի մերկ արձանը վաճառվել է 28 000 դոլարով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մերկ արձանը «Julien's Auctions» աճուրդի տանը վաճառել են 28 000 դոլարով: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «New York Post»-ին:
Արձանը գնել է ուրվականների որոնումների մասին հաղորդման հաղորդավար Զաք Բեգանսը: Նա կարծում է‚ որ արձանի գինը հետագայում անպայման կաճի: Հավանաբար այն կտեղադրեն Լաս Վեգասի Բեգանսի թանգարանում‚ որը նվիրված է պարանորմալ երևույթներին:
«The Emperor Has No Balls» ստեղծագործությունը ներկայացնում է ԱՄՆ նախագահի ծաղրական պատկերը՝ մեծ փորով: Ստեղծողների թիմը՝ «Indecline» ակտիվիստների խումբը‚ հայտնել է‚ որ ակցիան անց է կացվել նախագահական ընտրություններում Թրամփի մասնակցության դեմ‚ ում կազմակերպության անդամները անվանել են «աշխարհի ամենալուրջ սպառնալիք»: