Թրամփը բանակցություններն աղոթքով սկսելու սովորություն ունի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաճախ է իր քարտուղարության անդամներին հաճախ է հորդորում բանակցությունները սկսել աղոթքով: Այս մասին պատմել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Պենսը «Christian Broadcasting Network»-ին տված հարցազրույցում:
«Ինձ համար ամենակարևոր բաներից մեկն այն է‚ որ հանրային կամ փակ հանդիպումից առաջ Թրամփն անհամար անգամներ ինձ կամ մեկ ուրիշին ձեռքով նշան է արել և ասել. «Արի սկսենք հանդիպումը աղոթքով»‚- ասել է Պենսը:
ԱՄՆ փոխնախագահը նաև նշել է‚ որ «Սպիտակ տանը պարբերաբար աղոթում են»: