Քիմ Քարդաշյանն իր օծանելիքի հավաքածուն թարմացրել է նոր բույրով (լուսանկար)
Քիմ Քարդաշյանը հանրությանն է ներկայացրել իր օծանելիքի հավաքածուի նոր բույրը։ Այսուհետ Քարդաշյան գերդաստանի երկրպագուները կկարողանան վայելել հասմիկի և դեղձի բույրով օծանելիքը։
Քիմ Քարդաշյանի երկրպագուները շտապել են պատվիրել աստղի նոր օծանելիքը, որը նվիրված է լողափային սեզոնի և ամռան մեկնարկին։
Նշենք, որ 60 դոլար արժողությամբ օծանելիքի սրվակը ունի Քիմ Քարդաշյանի «կազմվածքը»։ Այդ պատճառով տվյալ օծանելիքի պահանջարկը կարող է գերազանցել հայուհու մյուս ֆիրմային արտադրանքների պահանջարկը։