Մոսկվայաբնակ ադրբեջանցիների մեջ կռիվ է ընկել՝ ադրբեջանցի աղջկա և հայկական արմատներ ունեցող գործարարի որդու ամուսնության պատճառով
Մոսկվայաբնակ ադրբեջանցիների մեջ կռիվ է ընկել: Բանն այն է, որ Մոսկվայի ադրբեջանական ազգային-մշակութային ինքնավարության ղեկավար Աղադաշ Քերիմովի դուստրն ամուսնացել է հայկական արմատներով գործարարի որդու հետ:
Երկու երիտասարդների սերը խնդիրներ է ստեղծել հարսնացուի ընտանիքում եւ նույնիսկ աղջկա հայրը, ով դեմ է եղել ամուսնությանը, սկզբում ուզել է ապահարզան պահանջել կնոջից, ով ավելի հանգիստ է ընդունել այդ իրողությունը: Այս մասին հայտնում է Minval.az-ն՝ հավելելով, որ հետո արդեն կոնֆլիկտը հարթվել է, եւ հարսանիքը տեղի է ունեցել:
Հարսանիքից հետո, սակայն, խմորումներ են սկսվել Մոսկվայի ադրբեջանական համայնքում: Ոմանք պաշտպանել են երիտասարդներին, մյուսները՝ դեմ արտահայտվել այդ ամուսնությանը: Արդյունքում, ներկայումս Մոսկվայի ադրբեջանական համայնքում խորը ճգնաժամ է սկսվել: