Սիրիայում ռուսական կործանիչ է վթարվել. զոհված օդաչուներից մեկը հայկական ազգանուն ունի
Սիրիայում ռուսական Су-30СМ ավիակործանիչի վթարման հետեւանքով զոհվել են 2 օդաչուները, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը . «2 օդաչուները, պայքարելով մինչեւ վերջին շունչը՝ ինքնաթիռը փրկելու համար, զոհվել են»,-ասված է հաղորդագրության մեջ:
Վթարը եղել է Միջերկրածովյան հատվածում, երբ կործանիչը թափ է հավաքել Խմեյնիմ օդանավակայանից դուրս գալիս:
ՌԴ ՊՆ հաղորդագրության համաձայն, ինքնաթիռի ուղղությամբ կրակ չի բացվել, հնարավոր է շարժիչի մեջ մտած թռչունը լինի աղետի պատճառ:
Հայտնի են նաև զոհված օդաչուների անունները, նրանցից մեկը՝ հրամանատարը, հայկական անուն-ազգանուն ունի՝ Ալբերտ Դավիդյան: