Չնայած նրան, որ Հայաստանում չեմ, մտքով ժողովրդիս և հայրենիքիս հետ եմ. Սևակ Խանաղյան
Սևակ Խանաղյանը, որը Լիսաբոնում պատրաստվում է «Եվրատեսիլ» մրցույթում իր առաջին ելույթին, Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել և գրառում կատարել՝ անդրադառնալով այս օրերին Հայաստանում ընթացող զարգացումներին.
«Չնայած նրան, որ այս պահին Հայաստանում չեմ, մտքով ժողովրդիս և հայրենիքիս հետ եմ: Միանում եմ յուրաքանչյուրին, ով չի վախենում պայքարել սեփական ազատության և երջանկության համար: Ես ձեր կողքին եմ»,- գրել է նա: