Մայիսի 8-ին բոլորս կրենք սպիտակ վերնաշապիկներ. Սարգիս Գրիգորյանի առաջարկը
Դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանն Instagram-ի իր էջում նոր գրառմամբ լուսանկար է հապարակել: Դերասանի տեղադրած լուսանկարին կից նա հանդես է գալիս առաջարկով:
Դիմելով իր հետևորդ-երկրպագուներին Սարգիս Գրիգորյանը գրել է.
«Հարգելի հայեր, բարեկամներ առաջարկ կա մայիսի 8-ին` վարչապետի ընտրության օրը: Բոլորս կրենք սպիտակ վերնաշապիկներ` ի նշան բարության, խաղաղ հեղափոխության ու Հայաստանի լուսավոր ապագայի: Եթե համամիտ եք ՏԱՐԱԾԵՔ»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ դերասանն անդրադարձել էր օրերս, ԱԺ-ում վարչապետի ընտրության քվեարկությանը: