Քվեարկելու եմ այնպես, ինչպես նախորդ անգամ. Գագիկ Մելիքյան
Ես ունեցել եմ իրական ելույթ և իմ ելույթից ոչ մի հարց հանելու մտադրություն չունեմ. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն` անդրադառնալով մայիսի 1-ի` վարչապետի ընտրությանն ունեցած իր ելույթին:
«Ես ներկայացրել եմ այն իրականությունը, որ գյություն ունի և այն վտանգները, որ հնարավոր են մեր երկրի մեր պետուիթյան համար»,- ընդգծեց նա:
Նա շեշտեց, որ իր տրամադրությունը նույնն է, ոչինչ իր մեջ չի փոխվել: Իսկ թե ինչպես կքվեարկի մայիսի 8-ին նա չհստակեցրեց. «Դեռ կորոշեմ` ինչպես քվեարկեմ»:
Հարցին` ՀՀԿ-ի մեջ բաժանված է` ո՞վ է կողմ քվեարկելու, ո՞վ դեմ, ասաց. «Ո՞վ ասաց, որ մեջ նման բաժանում կա, մենք դեռ որոշում չենք կայացրել, մենք հայտնել ենք, որ կաջակցենք Նիկոլ Փաշինյանին, կամ մեկ ուրիշոին, ում կառաջադրի 35 պատգամավոր իր ստորագրությամբ»:
Yerkir.am-ի ճշտող հարցին` ինչպե՞ս է քվեարկելու նա ասաց. «Ես իմ սկզբունքներին դեմ գնացող չեմ, երբեք դեմ չեմ գնացել և հիմա էլ դեմ չեմ գնաու: Հանուն Հայաստանի ես քվեարկելու եմ այնպես` ինչպես քվեարկել եմ նախորդ անգամ»: