Ջիգարխանյանն արդեն վերադարձել Է իր թատրոնի փորձերին
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն արդեն վերադարձել Է իր թատրոնի փորձերին: Այդ մասին մայիսի 3-ին ՏԱՍՍ-ին հայտնել Է Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ գործող Մոսկվայի դրամատիկական թատրոնի թատերախմբի ղեկավար, հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի գծով թատրոնի ներկայացուցիչ Վյաչեսլավ Դյաչենկոն:
«Նա արդեն եղել Է թատրոնում, երկու օր առաջ Էր եկել, Արմեն Բորիսովըչը եղել Է թատրոնում: Այսօր ես սպասում եմ նրան, բայց չգիտեմ՝ որ ժամին նա այսօր կգա: Նա եղել Է թատրոնում, և ամեն ինչ նորմալ Է»,-ասել Է Դյաչենկոն: Խոսելով արտիստի առողջության մասին՝ նա նշել Է, որ անհանգստանալու պատճառներ չկան: Ապրիլի 26-ին Ջիգարխանյանին շտապ կարգով հոսպիտալացրել Էին Մոսկվայի հիվանդանոցներից մեկում, որտեղ նա կոմայի մեջ Է եղել: Դա դարձել Էր այս տարի արտիստի երրորդ հոսպիտալացումը: