Թուրքիան թքած ունի ցանկացած տիպի պարտադրանքի վրա
Ադրբեջանում նախագահական ընտրությունները և դրա ընթացքում հնչող ռազմական հայտարարությունները տարածաշրջանային անվտանգության համար լուրջ սպառնալիք են: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքով' Ադրբեջանը հաճախ է դիվերսիաների դիմում և Արցախյան հարցն օգտագործում է ներքին և միջազգային ասպարեզներում:
Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց, որ Նալբանդյանի և Մամեդյարովի հանդիպման ժամանակ պարզ դարձավ, որ մինչև տարվա վերջ կլինի երկու երկրների նախագահների հանդիպումը: Մադրիդյան սկզբունքները չեն հիշատակվում, իսկ դա նշանակում է, որ մադրիդյան սկզբունքները տապալված են: Նրա խոսքով' կարևորը վստահության մթնոլորտի վերականգնումն է, որը խաթարվել է Սաֆարովի հանձնումից հետո:
Քաղաքագետի խոսքով' Հայկական հարցի ակտիվացումը լուրջ խնդիր կարող է հանդիսանա հայ-թուրքական հարաբերություններում: Հայկական հարցը գործիք պետք է լինի Հայաստանի անվտանգության ապահովման համար: Թուրքիան Հայաստանի ապաշրջափակումը կապում է հայ-ադրբեջականական հակամարտության հետ: Թուրքիան թքած ունի ցանկացած տիպի պարտադրանքի վրա: