Աղվան Վարդանյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել
ՀՅԴ խմբակցության խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարությունում:
Դրանում ասվում է. «Ազգային ժողովի պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի համաձայն, եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»: